[info]initiaty


Գևորգ Հեթանոս Ղազարեան initiaty`s blog

"Odi profanum vulgus et arceo..." Quintus Horatius


At first - Նախ և առաջ
 

Սեղմեք-Push

PlagiatNIK.ru - Ник initiaty защищен.











Այստեղ մենք անդրադառնում ենք 1. Հայաստանի Առօրեական խնդիրներին 2. ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի աշխատանքին 3. Բարսելանա Ֆ.Ա.-ին և Հայաստանի հավաքականին նաև սպրոտային այլ նորություններին 4. Երաժշտությանը (Ալտերնատիվ Ռոք) 5. Ուլիխանյան Ակումբի Աշխատանքներին 6. Ինտերնետի վերջին զարգացումներին .. Մի՞թե չարժէ հետևել ։

Всем привет это снова Я
[info]initiaty
Соскучился по ЖЖ. Я уже подумываю над тем чтоб иногда таки писать посты и здесь. В новом месте у меня все лады !!! Да, конечно в Вордпрессе не можешь ожидать навала комментов и откликов, но кормят хорошо, да и пижама в полоску. У меня вот такой план, чтоб мой аккаунт здесь просто не сдох, буду оставлять здесь еженедельный анонс того что у меня самое интересное в блоге в Вордпрессе.    

Watch live страница для просмотра прямого эфираMore stats347
Հայկ Պետրոսյանը գնաց բանակ (տեսանյութախառը)More stats189
Все обкурились что-ли? Апокалиптические новости соць сетей.More stats139
Дипвацк - Դիպվածք | Новый литературный клубMore stats91
Дайте что-то сосательное Реалу                                               More stats67
Но коммент | Фотка из игры «реал» - «Барса»More stats66


Լայֆջոռնալյան վերջին գրառումներից
[info]initiaty
Ես ահավոր նեղվել էի, երբ LJ-ի վրա անդադար հարձակումներ էին լինում: Ահա և գրեթե մեկ ամիս է ինչ ես տեղափոխվել եմ այստեղից դեպի wordpress: Կարճ ասած գաղթական եմ դարձել: Հիասթափությունս մեծ էր ու ես ինչ-որ տեղ կարելի է ասել, լքում եմ LJ-ն: Սակայն , կարող են պատահել դեպքեր, որ ես շարունակել այստեղ գրառումներ կատարել, համենայն դեպս , հիմա ես գրում եմ իմ wordpress-յան նոր բլօգում: Եթե կան մարդիկ ում հետաքրքրում էին իմ գրածները , ապա հրավիրում եմ ...

Երևանյան շենքերից մեկի մասին
[info]initiaty
Ես այս շենքի նկատեցի առաջին անգամ , երբ գնում էի Չարենցի փողոցով, ու ահա այժմ հարց ունեմ թե այս ի՞նչ բարձր կառույց է, որը ես չէի նկատել: Կարճ ասած, ինձ համար սա լրիվ նորություն էր, մի պահ ինձ թվաց թե Երևանում տեսնում եմ ինչ-որ նոր` Էյֆելյան աշտարակի պես մի բան :
































---------------------
Երևանի թեմայով տարբեր կարևոր գրառումներ
Երևանի «կուտուբովյան» երկաթե սյունը
"Կարմիր կամուրջի" մասին:
Մտքովս անցավ Նախիջևանը ու հիշեցի Ջուղան ...Azerbaijanian vandalizm in Nakhijevan
Երևանի Մոնղոլական դամբարանի մասին:
Քաղաքաշինության մասին:
Էլեկնտրոնային քաղաքի իմ մոտեցումն ու տեսլականը


Առաջին ապատեղեկատվական
[info]initiaty
Դէ արդեն հասկացաք թե ում մասին է խոսքը: 1in- լրատվականի նոր ու ավելի գրավիչ անունը` Առաջին ապատեղեկատվական, եղի'ր խաբված: :D

------------------------------
Այս թեմայով այլ բլոգներում
“Առաջին լրատվականի” մետամորֆոզները

Ուրարտական արձանագրության հետքերով
[info]initiaty
Ինչպես ես արդեն խոստացել էի, ես ամենայն լրջությամբ զբաղվելու էի այն ուրարտական բերդաքաղաքի հարցերով, որտեղ այժմ ընթանում են պեղումներ: Ահա և ես նախ և առաջ , «Այանիս»-ի հարցով զրուցեցի Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրենի` Գագիկ Գյուրջյանի հետ. մարդը ասեց. «Գևորգ ջան Հայաստանում հեևտել հարևան պետությունների պեղումներին շատ դժվար է, քանի որ մենք չենք կարողանում անգամ տեղի պեղումները մեկտեղենք ու ամփոփենք, որ մի հատ էլ հասցնենք հարևան պետությունների աշխատանքներին անդրադառնանք: Դրա համար լուրջ ներդրումներ են հարկավոր ու ուրարտագիտական կենտրոն»: Միաժամանակ հույս հայտնեց, որ հայ ուրարտագետները, այդուհանդերձ, կարող է այդ մասին տեղեկություններ են ունենան ու հետևեն դրա ընթացքին...
Ըստ էության ես ընդունեցի, բայց դէ ցավով, որ փաստը մնում է բաց...
Ես քանի որ շատ եմ կարևորում այդ ամենը ու հատկապես Ուրարտական պատմությունը, չցանկացա այդքանով խաչ քաշել ու որոշեցի անել հետևյալը: Գտա ու ճարեցի պեղումները ղեկավարող հնագետին: Բելգի Բաշթուրք.. դէ գրելուց մտածում էի, հեսա կգրեմ ու ինքն էլ կասի, ապեր մի հատ հեռու ման արի: Բայց դէ. Ինտերնետում գտա ռեպորտաժը, թուրքերեն էր, նայեցի ու դէ ոնց հասկանում եք բան չհասկացա :D ասեցի լավ, գրեմ : Գրեցի ու մարդն էլ այսօր մարդավարի պատասխանել է ու ես շատ եմ ուրախ, որ հիմա բոլորիդ ուրախացնելու եմ....«... I remember the guys from TRT coming in the site and getting some information from us, but I really could not see the news, and not quite sure how they reflected the story. The quneiform inscription is the longest temple inscription indeed, but not recently discovered. The temple was found years ago, and the inscription was published in 2001, in the book»,, բացի այդ Բաշթուրքը ավելացրել է, որ «...We are at the excavation now, so is my professor, who can help also help you a lot. There is also Yervand Grekyan, who is from Armenia and in close touch with us, and can help you with your many questions both for Ayanis and Urartu in general.»: Ինչ ասեմ հայեր ջան, փրկվեցինք : Ուրախ եմ այս մասին հայտնել ձեզ: Իմ հաջորդ քայլը կլինի այն, որ ես մի հատ կփորձել գտնել ու կապնվել Երվանդի հետ Գրեկյան ու արդեն ավելի մանրամասն մնացյալի մասին:

Նմանատիպ թեմաներ:

В турции нашли Урартскую надпись

В турции нашли Урартскую надпись
[info]initiaty
Չգիտեմ թե ինչու որոշեցի վերնագիրը գրել ռուսերեն: հա լավ ուրեմն:
Վան քաղաքից, թե պատմական, թե ներկայիս, 25 կիլոմետր դեպի հյուսիսում գտնվում է Ռուսա 2-րդ ի կողմից կառուցված Այանիս քաղաքը: Հայտնի ամրություն է եղել Ուրարտական քագավորության ժամանակ, մի քանի ասորական արձանագրություններում էլ հիշատակվում է: Այսպես ուրեմն, ամրության պեղումների ընթացքում, որը գլխավորում է Էգեյան համալսարանի դոկտոր Բեգլի Բաշթուրքը , գտել են ուրարտական ամենախոշոր սեպագիր արձանագրությունը:


















Այդ արձանագրության միակ նկարը:

Հիմա... չեմ սխալվի եթե ասեմ, որ դրա նշանակությունը հսկայական է, ես էլ որպես մարդ ով լուրջ հետաքրքրվում է այդ շրջանի պատմությամբ ուզում եմ իմանալ, թե ինչ է ասվում այդ արձանագրությունում:
Ասեմ, որ մինչ սրա հայտնաբերումը ամենամեծը եղել է Արգիշտի 1-ի «խորխորունյան» արձանագրությունը, մի քանի սյունից կազմված: Այնտեղ ներկայացվում են Արգիշտի արշավանքները աջ ու ձախ և այլն, կարճ ասած թագավորական ամենամեծ գովերգն է եղել, մինչև այս մեկի հայտնաբերումը: Մոտ օրերս լուրջ հանդիպում ունեմ , որը ինչ-որ չափով կարող է նաև սրան անդրադառնալ:

Եթե որևէ նոր բան իմանամ, անհապաղ կգրեմ այդ մասին:

------------------------

Ռուսասկան մոտեցում հայկական Կիլիկիային Дегустация армянского пива Kilikia
[info]initiaty
Այս նույն բլօգերը մի հատ գարեջրի մասին էր գրել, որը սիրել է Հիտլերը ու տենց ծանոթացանք էլի: Կարճ ասած պիվայի գուրմանը է, հայկական «Կիլիկիա»-յի մասին էլ անդրադարձ ունի իրա մոտ: Ես էլ ասեցի գրեմ... սա հաստատ տեսնելու բան է: Մարդը ընդհանուր պատմական տվյալներով բանով ասում է ամեն ինչ: Դզեց իմ արև
Самым настоящим открытием для меня стало армянское пиво! Вот уж никогда бы раньше не подумал, что там варят не просто крутое пиво, а офигеть какое крутое пиво!! Так что век живи - век учись! :)

Попробовал я 2 сорта: одно "Элитное" (14/4.4), другое, которое на фото в середине, не знаю как называется в оригинале, наверное, какое-нибудь "Светлое" (12.5/4.8). Оба сорта чудо как хороши и совершенно не похожи ни на одно пиво из тех, что я когда либо пробовал. Какие они на вкус? Очень карамельные, плотные, с хорошо ощущаемым хмелем и немного жженым солодом, очень мягкие и совершенно не водянистые. Полный антипод всем евролагерам мира! Единственная разница между двумя сортами - в "Элитном", скажем так, концентрация всего этого счастья выше, оно плотнее и поэтому мне показалось повкуснее. "Светлое" - такое же классное, но только в облегченном варианте, более летнее пиво. "Элитное лайт" или "Элитное саммер эдишн", так сказать :) Еще одно пополнение моего списка самых любимых пив! Не один только коньяк умеют делать в Армении, как оказывается! Безотлагательно рекомендую пробовать (если найдете, конечно)!



Контрэтикетка на армянском очень доставляет :)



Ереванский пивоваренный завод был основан в 1952 году. Пиво "Kilikia" названо в честь Киликийского армянского государства, существовавшего с 1080 по 1375 годы в юго-восточной области Малой Азии — Киликии.

На этикетке совершенно не случайно изображено парусное судно. Дело в том, что в 2002 году в Армении было построено одноименное судно — точная копия торгового судна времён Киликийского армянского государства.



  • Ձեր կարծիքը to Write
  • Add to Memories

Խնդրում եմ տարածել եւ աջակցել - Javakhk Info
[info]initiaty
Оригинал взят у [info]javakhk в Խնդրում եմ տարածել եւ աջակցել - Javakhk Info
Հարգելի LiveJournalականներ, այս խնդրանքը եկել է Facebook-ից: Այնտեղ հակերերի կողմից կոտրվել է Javakhk Info էջը (www.facebook.com/javakhk.info) եւ այժմ բանակցություներ են ընթանում Facebook-ի եւ այդ էջի ադմինների միջեւ: Մեզ խնդրեցին աջակցել: Խնդրում եմ տարածել եւ օգնել:
Javakhk read in...
Javakhk on Circle.Am...
Սիրելի հայրենակիցներ, մի ամիս առաջ Ջավախքով հետաքրքրվող Facebook-ցիների կողմից ստեղծվեց Javakhk Info էջը www.facebook.com/javakhk.info հասցեով: Նրանում մասնակցում էն Ջավախքով զբաղվող վերլուծաբաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, բլոգգերներ եւլն: Միայն մի ամսում Javakhk Info-ում կարդացված էջերի քանակը հասավ 10.000. Սակայն 3 օր առաջ էջը ենթարկվեց հակերային հարձակման: Այժմ բանակցություներ են ընթանում Facebook-ի եւ այդ էջի ադմինների միջեւ: Էջի վերաբացման համար ստեղծվել է fan-page Please recover our page Javakhk Info, որը ստացել է լայն աջակցություն: Read more... ) Ահա թէ ինչպես կարող եք աջակցել. http://www.facebook.com/help/contact.php?show_form=pages_bug Էջում կարող եք լրացնել դիմում Facebook-ին հետեւյալ տեսքով՝ Subject: Facebook users are requesting Facebook to recover Javakhk Info page Page name: Javakhk Info Web address (URL) of Page: http://www.facebook.com/javakhk.info Description of the issue you are experiencing: Dear Facebook administration, please help us to recover our page Javakhk Info erased by a hacker attack! Here is the Fan Page of Facebook users requesting Facebook to recover Javakhk Info page: https://www.facebook.com/notes/please-recover-our-page-javakhk-info/javakhk-info-էջի-մասին/122654424493066 Շնորհակալություն LiveJournal-ին մեր դիմումը տարածելու եւ աջակցության համար: Հարգանքներով, Ձեր Ֆեյսբուքահայություն


Գնալով Մարկեսի հետևից..
[info]initiaty
Ես իհարկե չեմ կարող գրել այնքան, որքան այս ամբողջ միջոցառման կազմկերպիչ, նախաձեռնողներից Շուշանը Շատիկյան, սակայն ես էլ իմ կողմից որոշակի մանրամասներ կարող եմ հաղորդել այս նախաձեռնության մասին: Ես այս մասին մի տեսակ հիմա էլ չեմ ցանկանում պաշտոնականով գրեմ , քանի որ տեղով պաշտոնականի մասին նյութ չի մնացել: Բլօգի ֆորմատով կարող եմ միայն ասել, որ նամակը ուղարկված է , որի օրինակը Շուշանը հրապարակեց ..
Շատ եմ ցանկանում , իրոք , այդ մեծ մարդուն Հայաստանում տեսնել :
Պատասխանը սպասվում է մոտակա ամիսների ընթացքում միայն, կոնկրետ ժամկետ ոչ ոք չի կարող ասել :
--------

Մի հետաքրքիր դեպքով եմ ցանկանում կիսվել ...
Հիշում եմ , երբ սկսեցի կարդալ «Հարյուր տարվա մենությունը» ու հասա նրա վերջին մասերը, անհամբեր սպասում էի թե երբ է վերջանալու , իսկ երբ վերջապես վերջացրի, չէի հավաքում, որ այդպես է ամեն ինչ վերջանում: Իհարկե ամեն ինչ շատ ազդեցիկ էր ու դրական..
Ես հավատում եմ , այս հրաշք նախաձեռնությունը հենց այս գրքիս կարդացի նման է լինելու. իրոք անակնկալ վերջաբանով:

------------
Եթե կան մարդիկ, ում հայտնի չէ այս հրավեր-նախաձեռնության մասին, ապա կարող եք անցնել այս հղումով դեպի facebook..
-------
Իմ կողմից էլ. գրքերի սիրահարներին: Մարկեսի ստեղծագործությունները ՀամաՀայկական Էլ. Գրադարանում ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը:
Հարյուր տարվա մենություն-ը էլ. տարբերակով
Հինգ Վիպակի մեջ Մարկեսի ստեղծագործություններից - Մի հայտարարված սպանության խրոնիկա
Նաև այս վերջինի online տարբերակը...


Երևանի online տեսախցիկները
[info]initiaty
Ես ոչ մի տեղ նորմալ քարտեզ կամ էլ նորմալ մատուցմամբ չգտա, այնպես , որ ինքն եմ ներկայացնում դրանք:
Մի հատ http://myyerevan.am/-ն է, այն էլ ինձ հեչ դուր չի գալիս, որպես կայք: Այսպիսով:

Տեսախցիկներ:
----------------------------
http://www.yerevan.am/camera/index.html Քաղաքապետերանը ներսից /Print, Xerox :D/ մանավանդ կիրակի օրով շատ հետաքրքիր է
http://www.myyerevan.am/camera/index1.html  /անհայտ է թե ինչ է ցույց տալիս մեր մեջ ասած չի աշխատում/
http://www.myyerevan.am/camera/index2.html  Ֆրանսիայի հրապարակ, Օպերայի ու Կասկադի հարևանությամբ
http://www.myyerevan.am/camera/index3.html  /կարծես թե էլի չի աշխատում/ Պետք է լիներ Շառլ Ազնավուրի հրապարակի պատկերը
http://www.myyerevan.am/camera/index4.html  /էլի չկա/
http://www.myyerevan.am/camera/index5.html Օպերան վերևից
http://www.myyerevan.am/camera/index6.html Հանրապետության Հրապարակ
http://www.myyerevan.am/camera/index7.html  /նորից նիխտ/
http://www.myyerevan.am/camera/index8.html Գարեգին Նժդեհի հրապարակ. նույն ինքը երրորդ մաս
http://www.myyerevan.am/camera/index9.html  Մալաթիա-Սեբաստիա ծառեր: Սրանից լավը չկա, էսի նայելու բան է
http://www.myyerevan.am/camera/index32.html Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր , նույն ինքը Ծիծեռնակաբերդ


Էլեկնտրոնային քաղաքի իմ մոտեցումն ու տեսլականը
[info]initiaty
GPRS-ներ GPS-ներ և այլն: Միջոցներ հետևելու քաղաքային անցուդարձին և նման այլ ժամանակակից մոտեցումներ, դրանք ինձ համար անգամ փոքր-ինչ առաջադիմական են:

Սկսենք ուրեմն --- Նախ ես չեմ քննադատում , այո դրանք հրաշք բաներ են. մանավանդ ինձ նման մարդկանց համար,. ովքեր ինետով ամեն ինչ իմանալը համարում են ամենակայֆ բաներից, համենայն դեպս ես գտնում եմ, որ կան ավելի առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրներ: Այսինքն կան առաջնահերթություններ, որոնք չգիտես թե ինչու ստորադասվում են: Դա մեր քաղաքապետի հիմնական սխալն է, մնացյալ առումներով հիմնականում շատ դրական եմ գնահատում:
---------------------
Շենքի ճակատային մասերի բարեկարգում: - սկսվել է նախորդ քաղաքապետի կողմից, ուրախ եմ, որ Կարեն Կարապետյանը շարունակեց:  +
Տեսախցիկների տեղադրումը , որ հնարավորություն է տալիս հետևելու քաղաքին +
Բնապահպանական խնդիրներ /ահավոր բարդ է մեկնաբանելը, թե ինչը ինչոց է: Մեկ տեսնում եմ մասսայական ծառատունկ, մեկ էլ տեսնում մի տեղ շինարարության թուլատվություն, որը նվազագույնը ծիծաղելի է.. ծառերի ոչնչացմամբ/ -
Քաղաքի ինտերնետաֆիկացման առաջին քայլերը /ինձ նմանների համար մի հատ մեծ plus, տատիկների ու թոշակառուների ուղիղի 99.999 տոկոսի համար տանձին չէ/ +
ճարտարապետական հուշարձանների ուղղությամբ աշխատանքներ /ես նորմալ քայլեր չեմ տեսնում/ -
Քաղաքապետի հանրային բնույթը, որպես սոցիումի մաս /մենակ facebook-ի էջը ամեն ինչ արժէ/ +
-----------------------
Հաստատ գիտեմ , մի շարք բաներ մոռացել եմ , սակայն սրանք են տպավորվել մեր նոր քաղաքապետի աշխատանքից:

Գրեք ամենահիմար բանը, որ Ձեզ հետ պատահել է ինտերնետում
[info]initiaty
Երևի թե առաջինն էլ ես գրեմ ու որպես պատասխան իմ առաջարկությանը :
--------------
Մի անգամ facebook-ի չաթում ընգերս նեռվայնացրեց /կատակի մեջ էլի/, ես էլ քֆուր գրեցի ու իրա պատասխանը չէի էլ ուզում կարդայի: Ու երբ տեսա, որ նորից ուզում է գրել, ես էլ իմ գրած քֆուրը copy արեցի ու սկսեցի paste անել ու enter-ով ուղարկել, մեկ էլ տեսնեմ.......... ծանոթ աղջիկներից մեկին եմ ուղարկում :(

----------
Դէ հիմա ձեր հերթն է

Երևանի «կուտուբովյան» երկաթե սյունը
[info]initiaty
Ուրեմն նախապատմությունը, բանը ես երկար չեմ կարող պատմել /պարզապես գիշեր է ու այդքան ժամանակ չունեմ /, սակայն ամբողջ իմաստը հետևյալն է: 1940-ականների կեսերին, երբ կառուցվում էր Երևանի հայտնի «Հաղթանակ» կամուրջը, շինարարները կենտրոնական հենասյուների հիմքը փորելուց հանդիպում են, ինչ-որ անհասկանալի ու որևէ մշակման չենթարկվող մետաղյա սյունի, որի միայն գլխամասն էր երևացել: Սյունը համաձայն նկարագրությունների վերին հատվածում ունեցել է կլորություն, իսկ երբ փորձել են նրա երկայնքով փորել, ապա պարզվել է, որ մեկ մետրից էլ ավել է մտնում գետնի տակ ու վերջը նրա չի գտնվել:
Իսկ հիմա այն մասին, թե ինչպես եմ իմացել: Ինչպես նորմալ հայ, ես մեր տանը խնդրել եմ երեկոյան սերիալներ չնայել ու արդեն երկար ժամանակ է, ինչ ժամը իննից մեր տանը հնչում է ռուսական «կուլտուրա»-յի ձայնն ու ոչ թե սերիալների խժբժոցը: Ահա և մի հատ վավերագրական ֆիլմ, որի հեղինակը հայ է` Արամ Պետրոսյան, եթե չեմ սխալվում, նկարանել է չորս մասից բաղկացած մի վավարագրական ֆիլմերի շարք: Դրանցից երկրորդում պատմվում է Երևանի այս նախապատմական հրաշքի մասին:
Հիմա. հարց... ի՞նչ կարելի է անել, իրապես ստուգելու համար նման կառույցի կամ էլ նման բանի եղելությունը և այլն: Միաժամանակ արդյո՞ք արժէ հետազոտել, քանդել, փորել  ու տռը-տպը, այդ թվում վերջիվերջո ֆինանսավորել...Համենայն դեպս ես կողմ եմ /ես միշտ հուսացել եմ, որ կարելի է նաև մեզ մոտ գտնել, ինչ-որ արտասովոր բան/: Այստեղ ներկայացնում եմ մի հատ նկար, որը ֆիլմից եմ դուրս բերել. թե որքանով է այդ մետաղական կառույցի իրական նկարը, դա դեռ ես չգիտեմ, բայց անպայմանորեն ես կփորձեմ այդ նկարի պատմությունը իմանալ, արդյո՞ք իրական է թե ոչ :


Ինչու գոյություն ունի հայկական ակումբային ֆուտբոլը
[info]initiaty
Մեր մեջ ասած, ես արդեն նեղվում եմ, որ մեր ակումբային թմերը տիրուդարդ են անում մեր ֆուտբոլի անունը -- ինչպես ասում են ` խայտառակում են ռեսպուբլիկան: Չեմ էլ հասկանում թե ինչ է կարելի  անել, քանի որ հավաքականի մասշտաբով ես զարգացում ու հետագա  առաջխաղացում տեսնում եմ , միաժամանակ տեսնում եմ քայլեր ուղված այդ ուղղությամբ: Հիմա այս հիմար ու անատամ ֆուտբոլը, որ ցույց են տալիս սրանք, ընդհանրապես ոչ մի ստանդարտի ու ռամկեքի մեջ չի տեղավորվում ու արդեն իրապես նեռվայնացնում է: Հավաքականի այդ պատվախնդիր ու հաճելի խաղերից հետո, հերն անիծում են .. Թու ես դրանց: Նայում էի մի քանի ֆորում, ինչքան ադրբեջանցի կար, որ ալարում էր հայերի դեմ բաներ ասեր, ասում էր ու կայֆավատ լինում մեր ֆուտբոլի ու սպորտի վրա: Ու գիդեք թե ինչու, քանի որ ադրբեջանական «Ղարաբաղ» թիմը հիասքանչ ֆուտբոլ է խաղում, իսկ անցյալ տարի այդ թիմը մի քանի փուլ հաղթահարել էր ու արդյունքում պարտվել միայն Դորտմունդի «Բորուսիա»-յին: Այս տարի էլ «ղարաբաղ»-ը 6:0 հաշվով անցավ լիտվական «Բանգա»-յին : Մարդիկ ֆուտբոլով քարոզում են` գնա գալիս եմ, որ «Ղարաբաղ»-ը իրանց է: Էհ , արա ու այս ամենի մասին բացատրի այդ հայվաններին...

Մասոնականություն: Վերլուծական հայաստանյան հանդիպումից
[info]initiaty
Երբ ես իմացա, որ ասուլիսի տեսքով հնարավորություն եմ ունենալու հանդիպել Հայաստան ժամանած ֆրանսիական «Մեծ Արևելք» օթյակի ղեկավար, մեծ վարպետ Գի Ասիզեին, հուզվեցի ինչպես երեխա ժամանակ ինձ հայրս ասեց, որ գնալու ենք քեզի ֆուտբոլային բութսիներ առնենք: Դէ բացատրելը կարող եմ միայն կարճ շարադրանքի մեջ: Ահավոր երկար ժամանակ եմ տրամադրել գաղտնի կազմակերպությունների ուսումնասիրմանը: Ահա և, գրողը տանի, նրանցից ամենակարևոր ներկայացուցիչը Հայաստանում է, ում կարող եմ հարցեր տալ : Լօլօ չկարդամ: Ասուլիսի ժամանակ նրանք ներսի սենյակում էին, որտեղ էին հավաքվել նաև ֆոտոթղթակիցները. ես ուզում էի անպայմանորեն մտնել ու աչքերով նրան նկարահանել, չգիտեմ սպասում էի, որ Էլիֆաս Լևիի Բաֆոմոտին էի տեսնելու կենդանացած: Բայց էդ պարզվեց հասարակ մարդ է.. իմ պես ակնոցներով:
Ասուլիսի ժամանակ լրագրողների հիմնական մասի հարցն այն էր, թե Հայաստանը ինչ կապ ունի մասոնության հետ , տռը-պռը , հա մեկ էլ այն թե ում հետ է հանդիպել ու ովքեր են հայ այն 15 մասոնները, որոնց մասին Գին հիշացատեց միայն թվաբանորեն ու անուններ չասեց: Հետագայում նա Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ բացատրեց, որ եթե ասի, Հայաստանի պես երկրում, որտեղ մասսոններին վերաբերվում են ոչպես բոբո-ձյաձյաների, նրանց ապագայում խնդիրներ կառաջացնեմ: Գին նշեց, որ այդ մարդկանց թվում չկան քաղաքական գործիչներին:

Իմ վերլուծակաը այդ մասով:
Ասեց, որ հունիսի 6-ին միակ պաշտոնական անձին է հանդիպել Հայաստանում, մասնավորապես փոխնախարարին, մեր ` Հայաստանի հանրապետության արտաքին գործերի փոխնախարարին: Նախ ունենք նմանատիպ չորս հոգի` մեկը Կարինեն, եթե չեմ սխալվում Ղազինյան : Գին իր խոսքում ասեց ֆրանսերեն il ու ոչ թե elle (հուսամ ճիշտ եմ գրում): Նկատի ունեմ տղամարդու է հանդիպել , մնում են երեքը: Երևի թե Ղարաբաղյան հիմնահարցով հիմնական պատասխանատուին` Շավարշին դուրս բերենք ու մնան երկուսը` Արման Կիրակոսյանն ու Սերգեյ Մանասարյանը: Բայց դա էլ բան չի տալիս, քանի որ , ինչպես ինքը ասեց, քաղաքական դաշտից ներկայացուցիչ չկա, եթե հավատանք իր խոսքերին, մասոն լինել այդ երկուից մեկին չի սպառնում:
Իմ վերլուծականը մարդու մասին:
Ահավոր ինտելեկտուալ էր: Խոսում էր վստահ ու գիտեր թե ինչ էր ասում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երկու անգամ շատ համեստ ձևերով , այսիքն ոչ թե կոպիտ,նա լրագրողի խոսքը կանգնացրեց, որը միայն հիմնվում էր ձեռքերի ժոստիկուլյաիայի վրա: Այն , ինչ նայել էի ու տեսել գրքերի մեջ, թե ինչպես են խոսում հռետորները, տեսա իրականում , այդ առումով մաստեր-կլասս էր: Կիրթ էր, դաստիարակված: Ասեց, որ եղել է ունևոր ընտանիքից, ու երիտասարդ տարիքում առաջարկել են աշխարհի անարդարությունների դեմ պայքարել նրանով, որ դառնա ֆրանկմասոնների անդամ: Դէ ոնց հասկանում եք դառել է ու մի բան էլ ավել: Խոստովանեց, որ աթեիստ է:
Ուրեմն, ես գիտեի, որ այդ առումով մասոնների մոտ լիբերալ է, այսինքն կան օթյակներ ու եթե այդ օթյակում միայն մուսուլմաններ են , ապա սեղանի ` ռիտուալների սեղանի ու երեք մոմերի արանքնում դրվում է Ղուրանը, դէ մնացյալ դեպքերում արդեն հասկացաք: Բայց դէ նոր միայն ամենայն մանրամասնությամբ հասկացա, որ ֆրանկմասոնների մոտ դա մի քիչ այլ կերպ է, ու արդեն անդամագրում են նաև աթեիստներին, մի քիչ բարդ է այժմ բացատրելը թե ինչի հիման վրա, բայց նրանց ասելով, (սա ես ինքս գիտեմ  ու ես եմ մեկնաբանում ու ոչ թե Գին), նրանք ընդհանուր առժեք են համարում խիղճն ու մտածողությունը, ու եթե դա կա աթեիստի մոտ, ապա նա կարող է դառնալ անդամ:
Իմ հարցերին անդրադարձը
Այժմ : Նա ասեց, որ կան երկու մասոնական հիմնական ճյուղեր, դէ անգլոսաքսոնականն է ու ֆրանկմասոնականը: Դէ ես տեղյակ եմ ևս մեկի մասին, որը համարվում է առանձին դպրոց, կոպիտ ասված, սակայն դէ որոշ առումներով` միստիության, գաղտնիքների և այլն, հարում է անգլոսաքսոնականին: դա աֆրիկյանն է: Հիմնադիրը ֆոն Կեպպենն է գերմանացի: նա է հեղինակը, նաև մասոնական ամենագաղտնի գրքերից մեկի` crata rapoa, երկար ժամանակ դա չէր վերծանվել, սակայն հետագայում պարզվեց, որ դա հին փյունիկերեն է կոպիտ ասած նշանակում է «Հասարակական կարգ», սակայն քանի որ դրանում Կեպպենը անդրադարձել է մասոնականության ընդհանուր դրույթներին, ապա դառնումէ, որ դա «Մասոնական հասարակության կարգ»-ն է: Դա էլ այդ մասին:
Աֆրիկյանի մասին չասեց: Ես հարցի, թե ինչ հարաբերությունների մեջ են անգլոսաքսերի հետ, ասեց, որ էլ 1877 թվականից, երբ բաժանումը տեղի ունեցավ , նրանց միջև կոնտակտներ չկան: Ես տեսա դրա մեջ հակամարտություն: Ասեց, որ իրենք արդեն ավելի լիբերալ ու ազատ են ու գաղտնիքներ չեն պահում, նրանք պահում են ու ուղղված են միստիցիզմի ու էզոտերիկ փլիսոփայությունների ուսումնասիրության վրա: Կապը Վատիկանի հետ: Երբ հարց տվեցի, ասեց, որ իրանք նրանց հետ կապեր չեն պահում ու իրար միջև շփումները բացառվում են , կարելի է այսպես ձևակերպել, սակայն մի քանի նախադասություն անց, այլ հարցի պատասխանելիս, ասեց, որ Վատիկանը մի քանի ամիս առաջ, ձեռնադրությունից ու հոգևոր սանից զրկել է մի կոթոլիկ հոգևորականի, ով պարզվել է որ եղել է մասոն: Գիին հավաստիացրեց, որ դրա դրդապատչառը մասոնական լինելն է: Դրա հետևանքով հետևություն. Վատիկանը իրոք դրանք վերաբերվում է, ինչպես Angels & Dimons կինոյում է ասվում, հա լավ, դրա մեղմ տարբերակով, չեմ ասում, որ այդ կինո սցենարի պես բայեվիկ բաներ են պատահել նրանց միջև: Չնայած այ մարդ ինչ իմանաս: Վերջում մի հատ նորություն: Հարցերի թե ինչպես է նրանց հարաբերությունները Եվրոպական այլ գաղտնի կազակերպությունների հետ, մասնավորապես նշեցիմեկի անունը, որի գոյությունը ինձ համար ապացուցված չէր` «Եվրոպական Սև Արիտոկրատիա»: Միակ հիշատակումները սրանց մասին կարելի է գտնել Ջոն Քոլեմանի հայտնի «300-ի Կոմիտե» գրքում: Ես էլ մի անգամից այդ անունով ասեցի, թարգմանիչը հետո չէր ել հիշում, ստիպավծ ասեցի նորից անունը: Գին նրանց գոյությունը չհերքեց ու ասեց, որ վերջիններիս հետ նույնպես կապեր չկան, քանի որ իրենք հանրային են ու միաժամանակ իրենց չի անդամակցում ոչ մի սև արիստոկրատ: Սա ահավոր կարևոր էր ինձ համար, անգամ հայտնագործության արժանի մի բան :
Ահա այսպիսին էր այն , հանդիպումը, որին ես երկար ժամանակ սպասել էի, անգամ պատկերացրել, քանի որ գրքեր կարդալուց հետո մեկ-մեկ ինձ թվացել էր, որ եթե ես իրանց տեսնեմ, ապա գնալու եմ թրերով հասնեմ դրանց վրա և այլն: Հուսամ հետաքրքիր էր:

Նմանատիպ այլ թեմաներ

Մանդեիզմ։ Մոռացված կրոններ

Иллюминаты и американские спецслужбы - загадка раскрыта!



Հետբանակային հումոր
[info]initiaty
Արդեն տաս օր է ինչ ընկերս եկել է բանակից: մի տաս անգամ հետը խոսացել էի հեռախոսով, ձայնը չէր փոխվել, սակայն այդպես էլ չէի հարմարացրել իրան տեսնել. գործի հետ չէր բռնում, կամ էլ ինքը տանը չէր լինում: Ու ահա հենց նոր , որ տուն էի գալիս մեկ էլ տեսնեմ նստարանին հանդարտ նստած է:
Մոտեցա , դէ իհարկե արդեն կարող եք պատկերացնել. տղամարդավարի գրկախառնոցի , պաչիկներ ու նման նեժնսծի ծիլյաչիյե: Կարճ ասած ստանդարտի մեջ խոսալուց հետո, հարց տվեցի. «Բա վերջին ամիսդ ո՞նց էր»,- վերջին ամիսը ինքը պոստերում էր առաջին գիծ Հորադիզում::
«Դէ ո՞նց պտի լինի: Թուրքի բերան, անգամ բերնի հոտը կարայիր առնեիր», -ասեց:
«Հմ՛, դէ գնդ վիճակ ա էլի», -ասեցի:
«Ապէէ՛, էտ դու նայի հիմա ասում ես չէ գնդ /դէ հասկանում եք քֆուրի պահը/: Ընդէ ընգեր, հոմ տենց չի: Նայի , տալդա տեղ, խույնա տրամադրություն, դեմդ թուրք, հետևդ քաք, բան չկա անելու, ու մեկ էլ, քցենք, մեկը ասեիր օդի մեջ ` Գ-ն-դ: Ապ`է էտ թեմայա, լուրջ խոսալու թեմա: Ապէ՛, դու ընդէ ընենց ես խոսում, ոնց որ դիվանագետը: Պտի կարնաս բառերդ ընտրես, դրա համար պտի Աճառյանի էն տավարի-ցավ բառարանը ունենաս, ու հատ-հատ ընտրես: Թե չէ ~: Դէ գիտես բանակ տեղ ա , բառերը ընտրում ես հատ-հատ, մեկը ճիշտ մեկը սխալ ու ժամանակի պռոբլեմ եմ չկա: Տղերքը ագռավի պես սխալ բառիդ վրա թռնում են, ժամանակն էլ (փողոցային աղջիկ)-ը շատ, երկու տարի: Դէ արի ու աբրի՛: Ապէ բանակը լուրջ իրականություն ա»..
Էտ ընթացքում , ես արդեն ցեխ էի դառել: Ինքը ասում էր, ես էլ մեռնում էի ծիծաղալուց, քանի որ ինքը յուրահատուկ հումոր ունի: Ինքը ասում է, բայց ինքը իր հումորի վրա չի ծիծաղում ու մենակ այն ժամանակ, երբ արդեն ցեխ դառած ընգնում ես իրա ուսի վրա, մեկ էլ . «Ապէ`` դու տենց մի թուլացի: Դու քեզնով ես ինձնով, ընգեր»:
Կարճ ասած , ես արդեն վերջում մեռա... վայ Էդո ջան, բարի վերադարձ:

Ճիշտ բառերի մասին
[info]initiaty
Ես հաստատ վստահ եմ , որ այս թեմայով շատ գրառումներ են եղել, սակայն ես էլ անդրադառնամ ու մի քանի հիմանական բառերի մասին:
Ուրեմն շատ եմ նկատել, որ upload-ին հայերեն ասում են վերբեռնել: Ամեն դեպքում այդ բառը ես սխալ եմ համարում, ու ինձ պես լիքը մարդիկ պետք է ասել - Բեռնել
ստացվում է, որ Download-ը - Ներբեռնելն է, իսկ Upload-ը ԲԵՌՆԵԼը:
Նման այլ բառերի մասին, որոնց քիվը կցանկանայի, որ դուք ինքնուրույն լրացնեք:

--------------
Upload - Բեռնել
hacker - Կտրիչ /առաջարկությունը պատկանում է nock Նորայր Չիլինգարյանին, ինձ շատ է դուր գալիս/
Account -ի տեր - Օգտատեր
Operation System - /ես միշտ հայերեն լսում եմ Օպերացիոն, իսկ ինչու չլինի Գործող՞/ Գործող Համակարգ

և այլններ, ես հիմա բոլորը չեմ հիշում, որոնք որ կուզենայի գրել , սակայն վստահ եմ , որ շատերը կունենան նման առաջարկներ ու ուղղումներ:

BarCamp Yerevan 2011-ի իմ մասնակցությունը
[info]initiaty
Ուրեմն, ինչպես գիտեք, ես բառքեմփի ընթացքում ներկայացրեցի համահայկական էլ. գրադարանը: Ամեն դեպքում շատ հաճելի անցավ, միաժամանակ նաև հումորային, քանի որ ես ահավոր ուրախ էի ու մինչև վերջ ինչ-որ ավելի շատ հումորներ ու կատակներ էի անում, քան լուրջ բան պատմում: Դէ սա էլ կատակ, սակայն հումորը մեծ տեղի ունի այստեղ. ամեն դեպքում շատերին կարող է հետաքրքրել , ներկայացնում եմ այն, ինչ ներկայացրել եմ :



Երկար բացակայությունից հետո ես եկա
[info]initiaty
 Չգիտեմ թե որքանով է հետաքրքիր, երբ բլօգում գրում են անձնական բնույթի բաներ, սակայն ես մեկ -մեկ դրան դիմում եմ, քանի որ գտնում եմ , որ ոչ թե ես պարզապես անձնական բան եմ գրում, այլ փորձ եմ փոխանցում: Այսպիսով.
Այս մի քանի շաբաթը ահավոր ակտիվ էր, ոչ մի նոր բան , միայն թե աղջիկների կողմից ինքնասպանությունների փաստը մի քիչ ինձ նեռվայանացրել է:
---------
Ընդհանում առմամբ զարմանալի է, որբ կանանց իրավունքների նման բարձրաձայնման դեպքում շատերը գտնում են, որ մահանալը ավելի լավ լուծում է, քա ասենք գնալ դիմել ոստիկանություն, կամ էլ իրավապաշտպան կազնակերպություն:  Դա ահավոր բան է ու պետք է դրա մասին համապատասխան մարմինները մտածեն:
-------------
Օրինակը տեսածիցս. հրապարակի հարևանությամբ նախարարությունների շենքի հարևանությամբ էի, ասուլիսից գնում էի դեպի մետրո, երբ դիմացս նկատեցի մի տղայի ու աղջկա: Տղայի ձեռքում անձնագիր էր, օդում թափ էր տալիս: Ականջակալներս հանեցի, որ լսեմ, թե ինչ ես խոսում.
«Ան, վեկալ ու ռադ էլ, չլացես»
«Արդեն թքած ունեմ, պահի քեզ»:
Սենց մի բան , գրողի տարածը, մինչև հիմա ամաչում եմ այդ տղու համար:
---------------
Ես կանանց իրավունքների ու արտոնությունների մասին խոսելիս , միշտ ծիծաղել եմ , սակայն գտնում եմ , որ պետք է ներքին դաստիարակությամբ հասնել փոխադարձ արժանի վերաբերմունքի: /Հա մի քիչ ուտոպիա է, բայց դէ/ Կուզենայի պարզապես, որ նման բաներ չլինեին....

Արդյոք ովքե՞ր են -ի անգլերեն հիասքանչ թարգմանությունը
[info]initiaty
 Կուզենայի այս բառերով իրոք մեկը երգեր, ու ձայնագրվեր, հիմա միայն կան բառերը: 
-----------------
Սոյն թարգմանութիւնը տեղադրվելու է նաեւ Իւթիւբում` նոյն երգի ներքո:
WHO ARE THESE VALIANTS?


Ararat’s ahead, soldiers unafraid,
Go without retreat, spirit of revenge.
Ararat’s ahead, soldiers unafraid,
Go without retreat, spirit of revenge.


Who are these valiants, hey, who are these gallants?
Massis can witness for Armenian braves.
Who are these valiants, hey, who are these gallants?
Massis can witness for brave fedayis.

Down mountains climbed troop of riders,
Among them was brave Serob of vowers,
Down mountains climbed troop of riders,
Among them was brave Serob of vowers.

Who are these valiants, hey, who are these gallants?
Massis can witness for Armenian braves.
Who are these valiants, hey, who are these gallants?
Massis can witness for brave fedayis.

Dressed in a felt cloak, bandolier on backs,
Grasping for mosin, going on ahead.
Dressed in a felt cloak, bandolier on backs,
Grasping for mosin, going on ahead.

Who are these valiants, hey, who are these gallants?
Massis can witness for Armenian braves.
Who are these valiants, hey, who are these gallants?
Massis can witness for brave fedayis.

I can tell you names of Armenian braves,
Like Hrayr Dzhoghq and like Andranik.
I can tell you names of Armenian braves,
Like Hrayr Dzhoghq and like Andranik.


Who are these valiants, hey, who are these gallants?
Massis can witness for Armenian braves.
Who are these valiants, hey, who are these gallants?
Massis can witness for brave fedayis.

Gevorg Chaoosh was young and juvenile,
And was glorious, a King Mountanous.
Gevorg Chaoosh was young and juvenile,
And was glorious, a King Mountanous.

Who are these valiants, hey, who are these gallants?
Massis can witness for Armenian braves.
Who are these valiants, hey, who are these gallants?
Massis can witness for brave fedayis.

Fight dare-devils, fight valorously,
Smash the enemy, walk gloriously.
Fight dare-devils, fight valorously,
Smash the enemy, walk gloriously.

(C) facebook-ի ընկերս Խաժակն է Դրամփյան այս մասին գրել , իր մոտից է: 

Կասպեռսկի 2012-ի Մաման
[info]initiaty
Վայ ես էս Կասպեր 2012-ի մաման-պապան, տու տու տու : Իմ արև 34, այո այո 34 ԳԲ -ի տեքստ ֆայլ էր գեներեյթ արել, ես էլ ասում եմ , ինչու բան չեմ կարողանում պահել, ինչու է այդքան շուտ վերջանում իմ տեղերը C դիսկի մեջ: Չեք պատկերացնում , թե ինչ կատաղած է Կասպերի վրա, ես իրենց հերն անիծեմ : 
Անասություն է , դրա հետ գործ չունեք, միաժամանակ ամաումեմ, որ դրա մասին այստեղ գրել էի Բլօգում ս: Թու ես Ձեր նամուսին

Բարքեմփի սկզբի նկարներից
[info]initiaty
Քանի որ հենց հիմա, երբ ես գրում եմ գտնվում եմ Բարքամփում ու լսում եմ Վարդանին Պաիկյանի, ասեցի միաժամանակ փորձեմ ես երեկվա նկարները ներկայացնեմ ։











 

Ժողովուրդ ջան /միանում եմ օգնության կոչին/
[info]initiaty
Originally posted by [info]noni_no at Ժողովուրդ ջան
ՇԱՏ կարևոր պահ է: Պետք է օգնենք [info]anushanahit -ին: Իրավիճակն էսպիսին է՝

Քիմիաթերապիայի համար բավականին լուրջ գումարներ են պետք՝ 20.000 դոլլարի կարգի: Ինքն ասում է, որ իր համար միակ ընդունելի տարբերակն էն է, որ գտնի մեկին, ով գրավի դիմաց կկարողանա տոկոսով իրեն էդ գումարը տալ:

Մյուս կողմից, առաջին սրսկումը ամուսինը պետք է ստանա մոտակա օրերս: Դեղի անունը ՄԱԲՏԵՐԱ է (ապրի [info]ovanitas -ը): [info]gahovhannisyan -ը պարզել է, որ էդ դեղից Երևանում կա: Մի ամպուլան 170,000 դր. արժի ու առաջին անգամվա համար պետք է 7 ամպուլա ստանա, այսինքն՝ 7 x 170,000 = 1,190,000 դր:

Մտածելու ժամանակ շատ քիչ կա, գոնե մինչև առաջին ներարկումը:
Տարբերակ համար առաջինն իհարկե էդ գումարը հավաքելն է: [info]anushanahit -ը պնդում է, որ հավաքված գումարը պետք է լինի պարտքի տեսքով, բայց ես կարծում եմ, որ հիմա առաջնայինը ոչ թե գումարի կարգավիճակը որոշելն է, այլ գումարը հավաքելը: Դրա համար առաջարկում եմ հնարավորինս շտապ հավաքել այն:

Երկրորդ քայլը, էլի շատ կարևոր, կարող էր լինել բարեգործական հիմնադրամներ ու վարկով գումարներ տրամադրողներ գտնելը:

Սպասում եմ արձագանքների, որ հստակեցնենք անելիքները:

Շաբաթ օրը 14:00 - 16:00 Թամանյանի արձանի մոտ: Խնդրում եմ նաև տարբերակներ փնտրել միանվագ գումարը հայթհայթելու համար՝ պարտք, բարեգործություն, բանկ թալանել

Հարցման կարգի մի բան գրքերի թեմայով
[info]initiaty
Կխնդրեի, որ ամեն ոք, ով կարդում է մի հատ գրի, թե ինչ գիրք կցանկանար կարդար, այսինքն հեղինակին ու գրքի անվանումը : Ուրեմն ցանկալի է գրեք երեք անուն գիրք, կրկնվեմ հեղինակով ու գրքի անունով: Օրինակի համար ես այստեղ գրեմ , դուք էլ քոմմենթ արեք Ձեր գրքային նախընտրությունները: 
Ստանիսլաս դե Գուայտա - Բանալի դեպի սև մոգություն 
Սամուել Բեկետ - Գոդոյին սպասելիս
Խուլիո Կորտասար - Պատմվածքներ
Հիմա էլ դուք

Էն, որ հիվանդանում ես
[info]initiaty
 Բարսայի խաղի արդյունքում հիվանդացա: Ասեմ ուրեմն այսպիսի հիվանդանալու պատճառները, ընդ որում բոլոր հետևանքներով:
Ուրեմն նման կարգի հիվանդանալը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դու գոռում , պոռռում ես, միաժամանակ ինչոր սառը բան խմում: Արդյունքում վնասված ձայնալարերդ մրսում են ու .. ու հաջորդ օրը դառնում է քո ամենզզվելիների օրերից մեկը, երբ արթնանում ես ու хуй թե կարում ես մի բան ասես, էն աստիճանի, որ ես թղթի վրա գրեցի ջուր եմ ուզում ու մերոնց ցույց տվեցի:
Երրորդ օրը արդեն համայն մարմնային թուլություն , չես կարում բան ուտես, կոկորդտ ցավում է, փռշտում ես, քանի որ ինչ ուտում ես կամ էլ խմում, կոկորդտ գրգռվում է:
-------------------------------
Այսպիսով այս մրսածության տարատեսակին տալիս եմ գոռալլալկաշագրիպ անվանումը : Իսկ դուք հիվանդացել եք այս հիվանդությամբ՞:  

You are viewing [info]initiaty's journal